Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 482 215-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 170 000-ը: Ապաքինվել է 652170 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 792 913 հաստատված դեպք կա, մահերի թիվը 42 517 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 200 210 է: Մահերը՝ 20852: Իտալիան վարակվածների թվով երրորդն է՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 181228 է: Վարակից մահացել է 24 114 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է՝ 155383 հաստատված դեպք, մահացել է 20265 մարդ:
Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան՝ 147 065 հաստատված դեպք կա, մահացել է 4862 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ 124743 հաստատված դեպք: Մահերը 16509-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 90980-ի, մահացածներինը՝ 2140-ի: Չինաստանին շրջանցել է Իրանը՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 83 505. Նահաթիվը՝ 5209 մարդ:
Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 758 ընդհանուր, 11՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 632 մարդ։ Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը 47121 է, մահացել է 405-ը: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 40743 է, Բելգիայում 39 983 է, Կանադայում՝ 36829, Նիդերլանդներում՝ 33405 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 402 դեպք կա, մահացել է 4 մարդ:
Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 7265 է, մահացածներինը՝ 43: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 6 015, մահացել է 9-ը: Եգիտոսում 3 333 հաստատված դեպք կա, մահացել է 250 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 1 995-ի, մահացածներինը՝ 9-ի: Իրաքում գրանցվել է 1574 վարակվածության, 82 մահվան դեպքով: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 39-ի: Մահացել է 3 մարդ: