Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսել են

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսել են
21.04.2020 | 22:13

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանին վերաբերող հարցերի շուրջ:
Ըստ Կրեմլի՝ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են սերտացնել շփումները և խորացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: «Քննարկման առանցքում էին մի շարք հարցեր, որոնք կապված են համաճարակի տարածման հետ, երկու կողմն էլ պատրաստակամություն է հայտնել խորացնել համատեղ ջանքերը», - հայտարարել է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը: Ավելի վաղ երկկողմ հարաբերությունները սրվել էին սիրիական Իդլիբի պատճառով, որտեղ Անկարան ու Մոսկվան հակադիր ճամբարների են պաշտպանում: Կողմերը անդրադարձել են նաև այս հարցին և ընդգծել, որ այդ տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն բարեկամական կապերին:

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ