Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լավրով. ԼՂ խնդրի փուլային լուծման փաստաթղթերն ակտիվ քննարկվում են

Լավրով. ԼՂ խնդրի փուլային լուծման փաստաթղթերն ակտիվ քննարկվում են
21.04.2020 | 22:14

Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումներն ակտիվ քննարկվում են՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Գորչակով» հիմնադրամի առցանց կլոր սեղանի ժամանակ:

«Կան Մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք Ռուսաստանի կողմից պատրաստվել են 2010-2011 թվականներին, այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Անցյալ տարվա ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը ներկայացվել են նախագծեր, որոնք այժմ ակտիվ քննարկվում են», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նա նշել է, որ այդ փաստաթղթերը ենթադրում են «կարգավորման հասնել փուլային մոտեցմամբ՝ առաջին փուլում ապահովելով առավել հրատապ խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»: Նա վստահություն է հայտնել, որ դրանց ստորագրումը կլինի լուրջ քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում: «Համոզված եմ, որ երբ մենք որոշում կայացնենք այդ փաստաթղթերի ստորագրման վերաբերյալ, սա կլինի վճռական քայլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու համար, որոնք, կրկնում եմ ևս մեկ անգամ, պահանջում են վերջ դնել պատերազմին և սկսել պայմանավորվել», - ընդգծել է Լավրովը: «Պայմանավորվել սկսել էինք, այժմ էլ պետք է պայմանավորվենք: Սա հենց այն է, ինչ մենք փնտրում ենք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ», - ընդգծել է նախարարը: Լավրովը լավ և օգտակար է համարել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:


«Հենց դրանում է մարմնավորվել Անվտանգության խորհրդի պահանջը, որ անհրաժեշտ է պատերազմին վերջ տալ և սկսել պայմանավորվել», - ավելացրել է նա:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ