Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լավրովը՝ ՀՀ մատակարարվող գազի գնի մասին

Լավրովը՝ ՀՀ մատակարարվող գազի գնի մասին
21.04.2020 | 22:18

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երբ գազի գինը, որն այժմ գործում է Հայաստանի և Բելառուսի համար, շուկայականից երկու-երեք անգամ ցածր էր, ընկալվում էր, որ դա այդպես էլ պետք է լինի։

«Եվ ոչ ոք չէր ասում՝ դա քաղաքականություն է: Բոլորն ասում էին, որ մեզ այդպես է հասնում», - ասել է Լավրովը՝ «Գորչակով» հիմնադրամի առցանց կլոր սեղանի ժամանակ պատասխանելով հայ լրագրող Հայկ Խալաթյանի հարցին: Նա նշել է, որ տրամաբանություն է տեսնում գազի գների վերանայման հարցը բարձրացնելու մեջ, «բայց այդ դեպքում պետք է մինչև վերջ տրամաբանված լինել»:


«Ես կարծում եմ, որ դաշնակիցներն, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ: Բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ այժմ է, կան որոշակի պայմանագրային պարտավորություններ: Համոզված եմ, որ դիմումների քննարկման ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում ստացվել են ինչպես բելառուս, այնպես էլ՝ հայ գործընկերներից, հաշվի են առնվում, իհարկե, մեր դաշնակցային հարաբերությունները: Բայց, կարծես, սխալ է հիշել դրա մասին միայն այն դեպքում, երբ իրավիճակը տրամագծորեն հակառակ է դառնում այն իրավիճակին, որը երեք-չորս տարի առաջ էր», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նա նշեց՝ եթե խոսում ենք Հայաստանի մասին, մի քանի տարի չլուծված խնդիրներից մեկը Հայաստանում ներքին սակագներն են, որոնք այնպիսին են, որ բարդացնում են գնագոյացման հարցում առավել գերադասելի մոտեցումների կիրառումը:
«Եթե խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, դրանք պետք է դրսևորվեն բոլոր ոլորտներում: Եթե խոսենք տնտեսության մասին, մենք մեծ հույս ունենք, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում սկսված դատական գործընթացները համատեղ ձեռնարկությունների դեմ, այդ թվում`«Հարավկովկասյան երկաթուղու», կկարգավորվեն առանց դրանց խառնելով բաներ, որոնք անհամատեղելի են դաշնակցային հարաբերություններին», - ասել է նա:


«Եվ ես այս մասին շատ անկեղծ եմ խոսում, քանի որ զարգացել են մի քանի բարդ իրավիճակներ, որոնցում հայտնվել են ռուսական ընկերությունները: Հուսով եմ, որ մենք կկարգավորենք այս բոլոր խնդիրները փոխադարձ հարգանքի պայմաններով», - ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ վերջերս տեղի է ունեցել Պուտինի և Փաշինյանի միջև հեռախոսազրույց, «նրանք տեսնում են դաշնակցային և ռազմավարական գործընկերության զարգացում, և ես ձեզ հավաստիացնում եմ, որ երկու կողմից էլ բոլոր հարցերը լուծվելու են այս ուղղությամբ»:

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ