Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կարեն Բեքարյան. Լավրովի հայտարարություններից հետո Հայաստանի ԱԳ նախարարը պետք է հրաժարական տա

Կարեն Բեքարյան. Լավրովի հայտարարություններից հետո Հայաստանի ԱԳ նախարարը պետք է հրաժարական տա
21.04.2020 | 22:19

«ՀՀ ռազմավարական գործընկեր, դաշնակից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը (նշելով նաև՝ առաջին փուլերի ակնկալիքը) և դրա շուրջ համաձայնությունը քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու ճանապարհին:


«Եթե ՌԴ ԱԳ նախարարի ասածը չի համապատասխանում իրականությանը, սա ուղղակի ցուցիչ է՝ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների լիակատար տապալման, քանի որ ապատեղեկատվական դիվերսիան երբևէ առանց պատճառի չի կազմակերպվում: Եթե ՌԴ ԱԳ նախարարի ասածը համապատասխանում է իրականությանը, գործ ունենք Հայաստանի և Արցախի ազգային, պետական շահերի տապալման և սեփական հանրությանը հետևողականորեն ստելու հետ», - Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Կարեն Բեքարյանը։ Նրա խոսքով՝ երկու դեպքում էլ ԱԳ նախարարը պետք է հրաժարական տա կամ հեռացվի: «Եթե ԱԳ նախարարը չի հեռանում կամ հեռացվում, դա կնշանակի, որ այս ամենի ուղղակի պատասխանատուն վարչապետն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...», - նշել է Բեքարյանը:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ