Գարեջրի հանրահայտ փառատոնն այս տարի չի կայանա. Գերմանիայի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկել են Մյունխենի ամենամյա «Օկտոբերֆեստ» փառատոնը՝ տեղեկությունը հաստատել են Բավարիայի վարչապետն ու Մյունխենի քաղաքապետը:
«Այս տարի «Օկտոբերֆեստ»-ը չի կայանա, փառատոնի անցկացման վայրում անհնար է աշխատել դիմակով և պահպանել սոցիալական հեռավորություն»,-ասել է Բավարիայի վարչապետը: Մյունխենի քաղաքապետը ընդգծել է, որ «որոշումը հեշտ չի կայացվել և մեծ ցավ է պատճառում, սակայն, հաշվի առնելով երկրում և ամբողջ աշխարհում տիրող իրավիճակը, որոշումը ճիշտ է»: