Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հնդկաստանի ԱԳ նախարարը հայտնել է Հայաստան բժշկական օդանդակություն ուղարկելու մասին

Հնդկաստանի ԱԳ նախարարը հայտնել է Հայաստան բժշկական օդանդակություն ուղարկելու մասին
21.04.2020 | 22:26

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Նա Թվիթերի իր միկրոբլոգում նշել է, որ ակնկալում է, որ շուտով Հայաստան կհասնի Հնդկաստանից ուղարկված բժշկական օժանդակությունը։

«Ջերմ զրույց ունեցա եղբայրական Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Քննարկեցինք մեր բարեկամության ու համագործակցության ամրապնդումը, նույնիսկ այն ժամանակ, երբ պայքարում ենք կորոնավիրուսի խնդրի դեմ։ Գնահատում ենք Հայաստանի հոգատարությունը այնտեղ գտնվող հնդիկ ուսանողների նկատմամբ։ Ակնկալում ենք, որ մեր բժշկական օժանդակությունը շուտով կժամանի այնտեղ»,- գրել է Ջայշանկարը։

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ