Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայոց ցեղասպանության տարելիցի «Հիշում ենք և պահանջում» կարգախոսը չի փոխվելու

Հայոց ցեղասպանության տարելիցի «Հիշում ենք և պահանջում» կարգախոսը չի փոխվելու
21.04.2020 | 22:30

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նույնպես «Հիշում ենք և պահանջում» կարգախոսը չի փոխվելու՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, հնարավոր է, որ «Հիշում ենք և պահանջում» կարգախոսի «պահանջում» հատվածը հանվի։

«Մեր աշխատանքային խմբով ամենօրյա ռեժիմով քննարկումներ ենք կազմակերպում միջոցառման կազմակերպչական և բովանդակային աշխատանքների վերաբերյալ։ Քննարկում է տեղի ունեցել նաև կարգախոսի հետ կապված։ Որոշում է կայացվել, որ կարգախոսը չփոխվի առնվազն այս պահին՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը։ Կարծում ենք, որ նման փոփոխության համար ավելի առանցքային և խորը քննարկումներ պետք է լինեն», – ասաց նա։


ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ սա համահայկական կարգախոս է, ընդունվել է համահայկական հռչակարգի միջոցով, և դրա փոփոխման շուրջ որոշումը ևս պիտի լինի նույն ձևաչափի շրջանակներում։

Դիտվել է՝ 1939

Մեկնաբանություններ