Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2,5 միլիոնը, համաճարակի զոհերի թիվը՝ 177 000-ը, բուժվել է 695 000 մարդ: Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Թուրքիայում և Մեծ Բրիտանիայում: ԱՄՆ Կոնգրեսում համաձայնության են եկել Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ համաճարակի հետևանքների դեմ պայքարի համար տնտեսությանը տրամադրել 500 միլիարդ դոլարի օգնության փաթեթ:
ԱՄՆ-ում և Բրազիլիայում բողոքի ակցիաներ են անցկացվել կարանտինի դեմ: Եվրոպայում կարանտինային միջոցառումներն աստիճանաբար թուլացվում են: Գերմանիայում Բավարիայի իշխանությունները վերջին 70 տարվա մեջ առաջին անգամ չեղյալ են հայտարարել գարեջրի ավանդական Oktoberfest փառատոնը:
Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը աճում է: Ռուսաստանը վարակվածների թվով 10-րդն է աշխարհում՝ հայտնաբերվել է 53 000 վարակված, մահացել են 456-ը: Վերջին մեկ օրում Մոսկվայում կորոնավիրուսից 28 մարդ է մահացել: