Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արսեն Թորոսյան. Ապաքինվածներից ամենատարեցը 93-ամյա մի կին է, կան նաև 90, 88, 86 տարեկան բուժվածներ

Արսեն Թորոսյան. Ապաքինվածներից ամենատարեցը 93-ամյա մի կին է, կան նաև 90, 88, 86 տարեկան բուժվածներ
22.04.2020 | 18:28

«Մեր հայրերին ու մայրերին, տատիկներին ու պապիկներին պաշտպանելու համար պետք է մնանք տանը», - Ֆեյսբուքում գրում է առողջապահության նախարարը:


«Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է: Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել: Կինը, հաղթահարելով հիվանդությունը, դուրս է գրվել: Նրանից երեք տարով փոքր՝ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին: Իր հասակակիցներից հետ չի մնացել 88-ամյա կանանցից մեկը: Նա դուրս է գրվել ապրիլի կեսերին: Նրանց բոլորի առողջական վիճակը եղել է միջին ծանրության: Միջին ծանրության ընթացք է եղել 1934 թվականի ծնված՝ 86-ամյա տղամարդու մոտ, նա ևս հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել»,գրել է Արսեն Թորոսյանը:

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ