Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Շոկային զարգացումներ՝ նավթի համաշխարհային շուկայում

Շոկային զարգացումներ՝ նավթի համաշխարհային շուկայում
22.04.2020 | 18:38

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է նավթի գնի համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումների և ՀՀ տնտեսության վրա դրա ադեցության վերաբերյալ վերլուծություն:


«2020թ.-ի ապրիլի 20-ին WTI տեսակի նավթի ֆյուչերսների գինը ընկել է 315.87 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև մինուս 39.44 ԱՄՆ դոլար, որի մասին վկայել են Լոնդոնի ICE բորսայի տվյալները. այս ցուցանիշը համարվում է աննախադեպ:
Իր հերթին բացասական գնանշումը նշանակում է, որ ֆյուչերսների վաճառողը լրացուցիչ վճարում է գնորդին, որի արդյունքում այս գործիքի վերջնական սեփականատերը ստանում է գումար, իսկ մայիսին էլ լրացուցիչ նավթ կստանա:


Ապրիլի 20-ին Լոնդոնի ICE բորսայում հունիսյան մատակարարման WTI նավթի ֆյուչերսների գները նույնպես նվազել են 19%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 21.1 ԱՄՆ դոլարի: Ըստ «Financial Times» թերթի, ամերիկյան նավթի ավելի ուշ մատակարարումների պայմանագրերը պահպանվում են այն հույսով, որ կարանտինային միջոցառումների աստիճանական վերացումը շատ երկրներում կհանգեցնի հումքի պահանջարկի բարձրացմանը: Աշխարհի բազմաթիվ խոշորագույն տնտեսություններում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվող սահմանափակումները հանգեցրել են այն բանին, որ նավթի պահանջարկն ընկել է գրեթե մեկ երրորդով:
Ապրիլի 21-ին ամերիկյան WTI տեսակի նավթի (մայիսին մատակարարումներով) ֆյուչերսի արժեքը վերադարձել է դրական արժեքի: NYMEX բորսայում այն աճել է մինչև 1.40 դոլար: WTI-ի հունիսյան ֆյուչերսները թանկացել են մինչև 21.33 ԱՄՆ դոլար, իսկ Լոնդոնի ICE բորսայում Brent սևծովյան խառնուրդի հունիսյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 25.39 դոլարով (մայիսյան պայմանագրերը սպառվել են):


Նավթի համաշխարհային գները կախված է լինելու ՕՊԵԿ+ համաձայնագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունից, և այն հանգամանքից, թե որքան արագ բնականոն հուն կվերադառնան աշխարհի ամենամամեծ երկրների տնտեսությունները, որը կհանգեցնի պահանջարկի աճի:
ՀՀ շուկայում վաճառվող բենզինի գները և սպառվող պահանջարկը կարող են որոշակի կրճատվել, սակայն ոչ այդքան կտրուկ` պայմանավորված մի քանի հանգամանքով`
2019-ի ընթացքում, ինչպես 2018-ին, բենզինի շուկայում 3 հիմնական խաղացող են շարունակել համարվել՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ն («Սիփիէս Օիլ» ՍՊԸ), «Ֆլեշ» ՍՊԸ-ն, «Մաքս Պետրոլ» ՓԲԸ-ն, որոնց բաժին է ընկել շուկայի 92%-ը և ավելին, ինչը մատնանշում է օլիգոպոլ շուկայի մասին: Ըստ ՏՄՊՊ վերլուծության՝ գների տատանումները 2019-2018-ին սպառվող բենզինի ծավալների վրա չնչին ազդեցություն է ունեցել, ինչը խոսում է վերջինիս ոչ էլաստիկ լինելու մասին:


ՌԴ-ից ՀՀ-ն բենզին է ներմուծում հիմնականում մեկ մատակարարից «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, հետևաբար նրա հետ բանակցություններում է ձևավորվելու ՀՀ մատակարարվող բենզինի գինը: Տնային տնտեսությունների վերջնական սպառմանն ուղղվող ծախսերի մակարդակը կպայմանավորի պահանջարկը», - ասվում է կենտրոնի վերլուծության մեջ:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ