Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բաբկեն Թունյան. Նախագիծը տնտեսվարողին կմոտիվացնի ներդրումներ կատարել հենց այս տարի

Բաբկեն Թունյան. Նախագիծը տնտեսվարողին կմոտիվացնի ներդրումներ կատարել հենց այս տարի
22.04.2020 | 18:41

Այսօր գործող հարկային կարգավորումներով, եթե տնտեսվարողը ներդրում է կատարում, այսինքն՝ սարքավորումներ է գնում, չի կարող այդ ծախսը միանգամից տվյալ տարում ծախսագրել՝ ԱԺ արտահերթ նիստում, ներկայացնելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի հեղինակ Բաբկեն Թունյանը:

«Առանձին խմբերի համար կան սահմանված ժամկետներ, օրինակ, համակարգիչների և նման տեխնիկայի համար նվազագույն ժամկետը մեկ տարի է, սարքավորումների համար՝ 5 տարի, շենքերի համար՝ 20 տարի: Եթե մեկը 1 միլիոն դոլարի հոսքագիծ է գնել, ինքը չի կարող հենց նույն տարում ծախսագրել, ներկայացնել որպես ծախս, իր եկամուտներից պակասեցնել և ավելի քիչ շահութահարկ վճարել, պետք է դա կատարի առնվազն 5 տարվա ընթացքում՝ մաս-մաս: Բայց կա նաև բացառություն, կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերով տնտեսվարողը կարող է սարքավորումների և անշարժ գույքի մասով ինքնուրույն որոշել, թե ինչ ժամկետով կարող է այդ մասհանումներն իրականացնել: Սրանով տնտեսվարողն ավելի ճկուն է դառնում և կարողանում է ավելի քիչ հարկ վճարելով փող կուտակել», - ասաց Թունյանը: Նրա խոսքով՝ այս փոփոխությամբ առաջարկում են այդ հնարավորությունը տարածել բոլոր տնտեսվարողների վրա, եթե նրանք այդ ներդրումները կկատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը:

«Սա մոտիվացնելու է, որ տնտեսվարողները, որոնք նպատակ ունեին ներդրումներ անել եկող տարի կամ հաջորդ տարիներին, այդ ներդրումներն անեն այս տարի: Բուն տնտեսվարողն այդ էֆեկտը զգալու է ոչ թե այս տարի, այլ՝ հաջորդ տարի, որովհետև հարկը վճարելու է հաջորդ տարի, բայց տնտեսությունը դա զգալու է հիմա: Մենք հեծանիվ չենք հորինել, սա կոչվում է արագացված ամորտիզացիայի գործիք», - ասաց Բաբկեն Թունյանը:

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ