Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արման Աբովյանը՝ Լավրովի հայտարարության մասին

Արման Աբովյանը՝ Լավրովի հայտարարության մասին
22.04.2020 | 18:44

Պետք է ավելի հստակ, բաց ու հասկանալի լինեն այն դրույթները, որոնց մասին զրուցում են կողմեը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված, և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հերքմանը: Հարցին՝ գուցե այս փուլում նպատակահարմար չէ ներկայացնել այդ դրույթները, քանի որ հայկական կողմն ասում է՝ ընդհանուր ճշգրտումներ են ընթանում, Աբովյանն արձագանքեց. «Սրան էլ դժվար է գնահատական տալ, քանզի մենք բանակցային փուլի մեջ չենք, բայց քանի որ գոյություն ունի բավականին լուրջ հանրային պահանջ, և ԱԳՆ-ի կողմից հայտարարություն է արվում, թե ոչ մի բան չեն թաքցրել, եղել են բաց, պահանջվում է հստակ, բաց հայտարարություն, որ մենք, օրինակ, փուլային տարբերակ չենք քննարկում, չենք քննարկում ազատագրված տարածքների խնդիր»,-ասաց նա: Պատգամավորն ընդգծեց՝ շատ կարևոր է դուրս գալ դավադրությունների տեսությունից, և հասկանալ, որ դիվանագիտական շատ լուրջ գործընթաց է, մյուս կողմից էլ հասկանալ, որ այդ գործընթացի շուրջ ծավալվող իրադարձությունները չպետք է կողմնակի վնաս տան: Անդրադառնալով փաստին, որ հայտարարություն է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի ԱԳ նախարարը, Աբովյանը նշեց, թե կա երկու խնդիր. «Մենք պետք է սառը դատենք այս իրավիճակը և հանկարծ թույլ չտանք, որ օգտագործեն և հակառուսական տրամադրություններ գեներացնեն, երկրորդ՝ համանախագահները ստիպելու, պարտադրելու մանդատ չունեն: Նրանք մոդերատոր են»,-նշեց նա:


Անդրադառնալով Արցախի ու Ադրբեջանի քաղաքացիների համատեղ բնակավայրի վերաբերյալ խոսակցություններին, Արման Աբովյանը կարևորեց, որ ԱԳՆ-ն հերքել է դրանք. «Ի՞նչ համատեղ բնակավայրի մասին է խոսքը, երբ նույնիսկ նշույլ չկա հասկանալու, թե քաղաքական առումով ուր է գնում գործընթացը: Իսկ այդ խաղաղասիրական, թուրքասիրական արտացոլումները պարզապես կունենան հակառակ էֆեկտ բանակցային պրոցեսի համար»,-նշեց նա:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ