Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հասան Ռոհանի. Նավթային շուկայի վիճակն ամենաքիչը հարվածում է Իրանին

Հասան Ռոհանի. Նավթային շուկայի վիճակն ամենաքիչը հարվածում է Իրանին
22.04.2020 | 18:53

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ նավթային շուկայի վիճակն ամենաքիչը հարվածում է Իրանին, քանի որ երկիրը դադարել է կենտրոնանալ նավթից ստացվող եկամուտների վրա:

«Բոլոր նավթային երկրներին, այդ թվում մեզ, նման իրավիճակը վնասում է: Որոշ երկրների համար այդ վնասը շատ մեծ է, մեզ համար շատ ավելի քիչ է: Ես այնպիսի վերնագրեր եմ տեսել, իբր սա մեզ համար հաջողություն է, ուրիշների համար` անհաջողություն: Ոչ, բոլորն են խնդիրների առաջ կանգնել: Մեր երկրի վնասները կամա թե ակամա, կամ սեփական որոշման արդյունքում, կամ թշնամիների ստեղծած պայմանների արդյունքում քիչ կլինեն, քանի որ մենք դադարեցրել ենք նավթի վրա շեշտը դնելը»,-ասել է Իրանի նախագահը:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ