Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՄԱԿ. Պարենային անվտանգություն չապահովելու դեպքում մարդկությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով կարող է բախվել սովի սպառնալիքին

ՄԱԿ. Պարենային անվտանգություն չապահովելու դեպքում մարդկությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով կարող է բախվել սովի սպառնալիքին
22.04.2020 | 18:54

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլին հայտարարել է, որ պարենային անվտանգություն չապահովելու դեպքում մարդկությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով կարող է բախվել սովի սպառնալիքին, գրում է The Guardian-ը։

«Եթե մենք պատրաստ չլինենք և չսկսենք գործել հիմա, մի քանի ամիս անց կարող ենք բախվել սովի՝ հսկայական մասշտաբների հասնող խնդրին»,- հայտնել է Բիզլին։ Նա առաջարկել է մի շարք միջոցառումներ ձեռնարկել աղետից խուսափելու համար և աշխարհի առաջնորդներին խնդրել է տրամադրել մարդասիրական օգնության անարգել հասանելիություն, 350 մլն դոլար ներդնել ամբողջ աշխարհում լոգիստիկ կենտրոնների ցանցի ստեղծման գործում: «Խոսքը քաղցած քնելու մասին չէ։ Խոսքը ծայրահեղ պայմանների, արտակարգ դրության մասին է. մարդիկ բառացիորեն կանգնած են սովամահության եզրին։ Դա ավելին է, քան պարզապես համավարակը, դա սովի համավարակ է՝ մարդասիրական և պարենային աղետ»,- ասել է նա։


Բիզլին ընդգծել է վաղ նախազգուշական միջոցառումներ ձեռնարկելու կարևորությունը, ֆինանսավորման դեֆիցիտի, առևտրի խափանումների բացառումը՝ նշելով, որ «ժամանակը մեր կողմից չէ, եկեք գործենք իմաստուն և արագ»։ ՊՀԾ-ի փորձագետները հայտարարել էին, որ մինչև 2020-ի վերջն աշխարհում 130 միլիոն մարդ քաղցած կմնա COVID-19-ի հետևանքով։

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ