Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աստղագետներն առաջին անգամ տարբեր զանգվածներ ունեցող սև խոռոչների բախում են ֆիքսել

Աստղագետներն առաջին անգամ տարբեր զանգվածներ ունեցող սև խոռոչների բախում են ֆիքսել
22.04.2020 | 18:55

Աստղագետներն առաջին անգամ ֆիքսել են զանգվածով միմյանցից զգալիորեն տարբեր երկու սև խոռոչների բախումը՝ մեկը մոտ 4 անգամ ծանր է եղել մյուսից: Երևույթը հաջողվել է ֆիքսել ձգողականության ալիքները որսացող կայանների օգնությամբ՝ Արեգակնային համակարգից 2.4 մլրդ լուսային տարի հեռավորությամբ:

Ձգողականության ալիքների ամենատարածված աղբյուրը երկու սև խոռոչների միաձուլումն է: Գիտնականները պարզել են, որ միաձուլված խոռոչներից մեկը մոտ 8 անգամ ծանր է եղել Արեգակից, մյուսը՝ 30 անգամ: «Մենք սև խոռոչների միաձուլման մի քանի դեպքեր են դիտարկել, սակայն երբեք մեկը մյուսից այդքան մեծ չի եղել»,- ասել է LIGO կայանի աշխատակիցը:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ