Միացյալ Թագավորությունում ապրիլի 23-ին սկսվում է պատվաստանյութի փորձարկումը: Ենթադրվում է, որ այն կարող է պաշտպանել կորոնավիրուսից՝
հայտարարել է առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը:
«Օքսֆորդից մի խումբ գիտնականների ես կփոխանցեմ 20 միլիոն ֆունտ ստերլինգ, կամավորներին և փորձարկումներին մասնակցողներին կարվեն պատվաստումներ, որոնք մշակվել են հենց այդ ինստիտուտում: Մեկնարկը կտրվի հինգշաբթի»,-ասել է նախարարը: Կառավարությունը մտադիր է մասնագետներին հատկացնել 43 միլիոն ֆունտ ստերլինգ: «Սա դեռ փրկության հույս չէ: Մենք դեռ չգիտեք, թե պատվաստանյութը կլինի արդյունավետ այդ ինֆեկցիայի դեմ պայքարում: Մենք պետք է երկու գլխավոր հարցի պատասխան ստանանք՝ որքանո՞վ է անվտանգ և պատվաստանյութի ներարկումն ի՞նչ կողմնակի էֆեկտներով կարող է ուղեկցվել»,-նշել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Փոլարդը: