Քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգի միջոցով հայտնաբերվել են 4 500 կոնտակտավորներ, որոնցից 1500-ի ուսումնասիրությունից հետո 230 քաղաքացի ինքնամեկուսացել է, մնացյալ կոնտակտավորների տվյալները շարունակում են ուսումնասիրել՝ ասել է պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: «Այս պահի դրությամբ արդեն մշակել ենք 390 հիվանդի տվյալ, 4 500 պոտենցիալ կոնտակտավոր են հայտնաբերվել, որոնց հետ սկսել ենք մենք աշխատել, ճշտել ենք իրենց անուն-ազգանունը, որպեսզի իդենտիֆիկացնենք հեռախոսի համարի հետ, նաև զրուցել ենք հիվանդների հետ և ճշտել, որ 1500 կոնտակտավորից 230-ը ինքնամեկուսացվել է: Այսինքն, մենք այս համակարգի ներդրման միջոցով 15 տոկոս ավելացրել ենք ինքնամեկուսացածների թիվը», - ասաց Բադալյանը: