Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թեև արտակարգ դրությունը երկարաձգվել է, ՀԾԿՀ-ն վերացած է համարել ֆորս մաժորը

Թեև արտակարգ դրությունը երկարաձգվել է, ՀԾԿՀ-ն վերացած է համարել ֆորս մաժորը
22.04.2020 | 22:06

Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովը հայտարարում է, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները կատարելուն խոչընդոտող ֆորս մաժորը այսօրվանից համարվում է վերացած, և հորդորում է բոլոր բաժանորներին կատարել կումունալ վճարումները՝ անխափան մատակարարում ապահովելու համար:

Ըստ հանձնաժողովի, ֆորս մաժորը վերացված է համարվում, քանի որ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են, և հնարավոր է վճարում կատարել թե առցանց, թե տերմինալների ու բանկերի միջոցով։ Նաև Կառավարության միջոցառումներով էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը:

Դիտվել է՝ 828

Մեկնաբանություններ