ՀԷՑ-ը տարածել է հայտարարություն, որ երեք օր վճարումներ չկատարելու դեպքում կլինեն հոսանքազրկումներ. «Հաշվի առնելով 22.04.2020 թ. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը, որ էլեկտրական էներգիայի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած, հետևաբար՝
Համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի՝ փետրվար և մարտ ամսիներին բնակիչ-բաժանորդներին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ըստ այդմ ավարտված է: Այն բնակիչ-բաժանորդները, որոնք իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն»: