Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գերմանիայում թույլ են տվել մարդկանց վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Գերմանիայում թույլ են տվել մարդկանց վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
22.04.2020 | 22:10

Գերմանիայի պատվաստանյութերի և կենսաբժշկական դեղորայքների դաշնային ինստիտուտը թույլ է տվել մարդկանց վրա կլինիկական պայմաններում փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

«Թույլտվությունը պոտենցյալ ռիսկի գնահատման արդյունք է», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Թեստային պատվաստանյութն արտադրել է «Biontech» ընկերությունը՝ Մայնց քաղաքում: Այժմ կարող է փորձարկվել կամավորների վրա: «Biontech»-ը մշակել է պատվաստանյութ, որը պարունակում է գենետիկ տեղեկատվություն՝ ռիբոնուկլեինաթթվի տեսքով: Կլինիկական թեստավորման առաջին մասում պատվաստվելու են 18-ից 55 տարեկան 200 առողջ մասնակիցներ:

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ