Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի

Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի
22.04.2020 | 22:12

«S7» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի Երևան՝ տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը: Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։


Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագենտներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքագրված առաջին անհրաժեշտության պարագաները (դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ լուծույթներ և այլն)։ Խորին երախտագիտություն ենք հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամին չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովելու համար։

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ