Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հիքմեթ Հաջիև. ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է փուլային բնույթ կրի, Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը

Հիքմեթ Հաջիև. ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է փուլային բնույթ կրի, Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը
22.04.2020 | 22:16

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն «Ազերթաջ» գործակալությանը հարցազրույցում մեկնաբանել է ԱԳնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը՝ ասելով, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է փուլային բնույթ կրի, իսկ Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը»:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 21-ին պատասխանել էր իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների սեղանին դրված է հակամարտությունը փուլային տարբերակով կարգավորելու հարցը: Նա նշել էր, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակա տարրն է: Ըստ Զոհրաբ Մնացականյանի` խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, իսկ զիջումներ չեն եղել և չեն լինելու:
Հաջիևը նշել է, որ «ՀՀ ԱԳ նախարարի այդ հայտարարությունը տապալում է հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացը»: Նա պնդում է, որ «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով, և առաջին փուլում հայկական զորքերը պետք է ազատեն Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանները»:


«Եթե Հայաստանը ցանկանում է նման հայտարարություններով դուրս գալ բանակցային գործընթացից, ուրեմն պետք է բաց խոստովանի իր դիրքորոշումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ իրենց հերթին պետք է արձագանքեն Հայաստանի այդ հայտարարությանը»,-ասել է Հաջիևը` ընդգծելով, որ Բաքվի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է:

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ