Ծայրահեղ ծանր վիճակում եղած 3 պացիենտ այսօր բուժումից հետո դուրս է գրվել Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ՝ տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Շնորհակալ եմ կենտրոնի ողջ անձնակազմին տքնաջան աշխատանքի համար», - Ֆեյսբուքում գրում է նախարարը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը: