Մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մուտքերը երեկ ժամը 20-ի դրությամբ կազմել են 1 միլիարդ 32 միլիոն 684 հազար 502.1 դրամ, մուտքերի ընդհանուր քանակը՝ 3 հազար 871՝ հաղորդում է Ֆինանսների նախարարությունը: