Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 2,6 միլիոնը, բուժվել է 722 000

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 2,6 միլիոնը, բուժվել է 722 000
23.04.2020 | 17:43

Աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2,6 միլիոնը, 184000 մարդ մահացել է, բուժվել է 722 000: Հիվանդանոցներում հիվանդների թվով առաջինը ԱՄՆ-ն է՝ 825 000 մարդ:
Չինաստանի իշխանությունները փակել են Հարբին քաղաքը` վարակվածների թվի աճի պատճառով: Քաղաքը կարող է դառնալ համաճարակի նոր ալիքի էպիկենտրոն:
Սինգապուրում դեպքերի քանակի նոր աճ է գրանցվել, կարանտինը երկարաձգվել է մինչև հունիսի 1-ը:


Մեծ Բրիտանիայում մահվան դեպքերի թիվը կարող է կտրուկ աճել, պարզվել է, որ ամեն օր թարմացվող վիճակագրությունը չի արտացոլում մահվան դեպքերը տանը, ծերանոցներում և փակ հաստատություններում:
Կարանտինը ԵՄ-ում աստիճանաբար թուլացվում է: Անցած մեկ օրում Ֆրանսիայի հիվանդանոցներում 336 մարդ է մահացել, ևս 208 մարդ մահացել է ծերանոցներում: Մահերի ընդհանուր թիվը երկրում 21340 է: 5200 հիվանդ վերակենդանացման բաժանմունքներում է, ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների թիվը երկու շաբաթ շարունակ նվազում է:
Ըստ Ռուսաստանի առողջապահության նախարարության, Covid-19 ունեցող 2300 հիվանդ ծանր վիճակում է, 1300-ը միացված են արհեստական շնչառության սարքերի: Ռուսաստանը վարակվածների թվով աշխարհում 10-րդն է:

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ