Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ նախագահը ստորագրեց ներգաղթը ժամանակավորապես կասեցնելու հրամանագիրը

ԱՄՆ նախագահը ստորագրեց ներգաղթը ժամանակավորապես կասեցնելու հրամանագիրը
23.04.2020 | 17:44

Դոնալդ Թրամփը ստորագրեց ԱՄՆ օրինական ներգաղթը ժամանակավորապես դադարեցնելու հրամանագիրը: Նա որոշումը բացատրել է աշխատատեղերը և բժշկական ռեսուրսները ամերիկացիների համար պահպանելու անհրաժեշտությամբ: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով ԱՄՆ-ը մեկ ամսում գործազուրկների թիվը հասել է 22 միլիոնի՝ ողջ աշխատուժի 13 տոկոսը: Հրամանագիրը կգործի 60 օր՝ երկարաձելու հնարավորությամբ, ուժի մեջ կմտնի ապրիլի 24-ից և կտարածվի այն օտարերկրացիների վրա, որոնք գտնվում են ԱՄՆ-ից դուրս և դեռևս չեն ստացել մուտքի թույլտվություն: Բացառություններ կարվեն բուժաշխատողների և համաճարակի դեմ պայքարում այլ պահանջված մասնագետների, ԱՄՆ-ի քաղաքացիների մերձավոր ազգակիցների համար:

Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ