ԱՄՆ Նյու Յորք նահանգում կորոնավիրուս է հաստատվել երկու կատուների մոտ, որոնք, ամենայն հավանականությամբ, վարակվել են իրենց տերերից: Մինչ այդ համաճարակաբանները կարծում էին, որ ընտանի կենդանիները չեն համարվում վարակի կրող: Ամերիկյան առողջապահական համակարգի ներկայացուցիչների համաձայն` ապացուցված չէ, որ վարակը կարող է կենդանուց մարդուն փոխանցվել:
Reuters-ի տվյալներով՝ Նյու Յորքի կենդանաբանական այգում կորոնավիրուս է հաստատվել նաև հինգ վագրի և երեք առյուծի մոտ: