Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

14-րդ միջոցառումը հաստատվեց. ուսման վարձերը կփոխհատուցվեն

14-րդ միջոցառումը հաստատվեց. ուսման վարձերը կփոխհատուցվեն
23.04.2020 | 18:03

Կառավարությունը հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը, որը վերաբերում է ուսանողներին: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, որ միջոցառման շահառու են հանդիսանում բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավել տոկոս: Նշված սովորողներին հատկացվում է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում։ Պետության սուբսիդավորած ծրագրում վարկերի տրամադրման նոր պայմաններ կլինեն այն ուսանողների համար, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 և ավելի տոկոս։


Նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս։
Իսկ եթե հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոսից ցածր է, նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 5 տոկոսային կետով կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 4 տոկոս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հիշեցրեց՝ պայմանավորվել են, որ ուսանողական վարկերի տրամադրման կարգերը կհեշտացվեն: Արթուր Ջավադյանն ասաց, որ այս պահին 11 150 վարկ ունեն գործող, պայմանները բավականին հեշտացնում են բոլորի համար:


Նա ասաց, որ վարկերի համար երաշխավորություններ ծնողների կողմից պետք չեն: «Վարկերի ստացման գործընթացն էլ է հեշտացվել», - ասաց ԿԲ նախագահը՝ ընդգծելով՝ գրեթե հավանականություն չկա, որ ուսանողը դիմի վարկի համար և մերժվի: «Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ մեր այն քաղաքական հանձնառությունը, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվի բուհից, հարյուր տոկոսով կատարվում է», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ