Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էդմոն Մարուքյան. Կառավարությունը ոչնչացնում է բանկային գաղտնիքը

Էդմոն Մարուքյան. Կառավարությունը ոչնչացնում է բանկային գաղտնիքը
23.04.2020 | 18:20

Կառավարության տնտեսական թիմը հերթական անգամ «փայլեց իր մտքի թռիչքով», Facebook-ի իր էջում գրել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։ «Առանց այն էլ հիմքերը խարխլած բանկային գաղտնիքի ինստիտուտը Հայաստանում ստանում է վերջնական մահացու հարվածը։ Այսօր հրապարակվել է նոր օրենսդրական նախագիծ, որով վերջնականապես ոչնչացվում է բանկային գաղտնիքը։ Համաձայն այդ նախագծի բանկերը պարտավորվում են անձանց բանկային հաշիվների, հաշիվներում առկա գումարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հարկային մարմիններին։ Նախկինում դա հնարավոր էր բացառապես դատարանի թույլտվությամբ», - գրել է Մարուքյանը։ Նրա խոսքով, առանց այն էլ տնտեսական հսկայական խնդիրների առջև ենք կանգնած։ «Հիմա էլ վանում ենք բոլոր տնտեսվարող սուբյեկներին, ֆիզիակական անձանց, ովքեր Հայաստանի բանկերում ֆինանսական միջոցներ են պահել։ Այս նախագծի ընդունման հետևանքը լինելու է այն, որ բոլորն իրենց ֆինանսական միջոցները հանելու են բանկերից, խուսափելու են Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց։
Սա՞ է ձեր ուզածը ...
Անգամ «հանցագործ ռեժիմը» նման ոտնձգության չի գնացել բանկային գաղտնիքի նկատմամբ։ Միանգամից Բանկային գաղտնիքի մասին օրենքը չեղյալ համարեիք ու վերջացնեիք այս ամենը», - նշել է նա:

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ