Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տիգրան Ավինյան. Վիրուսի տարածումը վերահսկելի է և եթե այսպես շարունակվի, կսկսենք տարբեր տնտեսական գործունեություններ բացելը

Տիգրան Ավինյան. Վիրուսի տարածումը վերահսկելի է և եթե այսպես շարունակվի, կսկսենք տարբեր տնտեսական գործունեություններ բացելը
23.04.2020 | 18:23

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ պարետատան որոշմանը:

«Մի շարք ոլորտներում տնտեսական գործունեությունը թույլատրվել է, որոշակի ոլորտներ են բացվել մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտներում: Ուզում եմ տեղեկացնել, որ որոշակիորեն փոփոխվել է տեղաշարժման սահմանափակումների մասով իրավիճակը, մասնավորապես, մարզային անցակետերը հանվել են, քանի որ փաստացի բոլոր մարզերում այսօր տարածվածություն ունենք և այդ ուժերն ավելի կենտրոնացնելու ենք այն հատվածներում, որտեղ ուժեղ վերահսկողություն իրականացնելու կարիք կա: Ինչպես և խոստացել էինք, փուլային տարբերակով կամաց-կամաց գնում ենք դեպի բացում», - ասաց Ավինյանը։ Նա նշեց, որ տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի էֆեկտիվ են աշխատում: «Այս համակարգն ամբողջապես տեղփոխվել է ԱԻՆ կառավարման կենտրոն: Այս փուլում, կարելի է ասել, վիրուսի տարածումը վերահսկելի է և, եթե այսպես շարունակվի, կսկսենք տարբեր տնտեսական գործունեություններ բացելը», - նշեց Տիգրան Ավինյանը:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ