Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ամառային զորակոչը կմեկնարկի մայիսի 1-ին և կշարունակվի մինչ օգոստոսի 30-ը ներառյալ

Ամառային զորակոչը կմեկնարկի մայիսի 1-ին և կշարունակվի մինչ օգոստոսի 30-ը ներառյալ
23.04.2020 | 18:24

Կառավարության նիստում որոշվեց հայտարարել 2020-ի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020-ի հունիսի 30-ը ներառյալ, նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020-ի հուլիսի 31-ը ներառյալ: Որոշվեց նաև 2020-ի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2020-ի օգոստոսի 11-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: Որոշում կայացվեց նաև այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:


2020-ի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով։ ՊՆ նախարարը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում կընդունի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020-ի ամառային զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրաքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման դրանում նախատեսելով, որ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2020-ի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2020-ի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ։ 2020-ի ամառային զորակոչից խուսափող ՀՀ քաղաքացիների տվյալները կուղարկվեն Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո նրանց վերաբերյալ կազմված նյութերը ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ։ Առաջարկվեց գլխավոր դատախազին` շարունակել զորակոչից խուսափող ՀՀ քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ