Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՊԵԿ-ը հրապարակել է 2020-ի 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը

ՊԵԿ-ը հրապարակել է 2020-ի 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
23.04.2020 | 18:27

ՊԵԿ-ը հրապարակել է 2020-ի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է 245 մլրդ 633 մլն դրամ, որը 2019-ի համեմատ ավելի է մոտ 33․3 մլրդ դրամով։


2020-ի հունվար-մարտի արդյունքներով՝ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 17 մլրդ 773 մլն 25 հազար դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ևս ամենից շատ հարկ էր վճարել «Գազպրոմ Արմենիան» 13 մլրդ 670 մլն 572 հազար դրամ։ Ընկերության վճարած հարկերը 2019-ի համեմատ աճել են 4 մլրդ 102 մլն 453 հազար դրամով։
2-րդ խոշոր հարկատուն «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 15 մլրդ 323 մլն 439 հազար դրամ վճարած հարկերով։ 2019թ. առաջին եռամսյակում «Գրանդ Տոբակոն» վճարել էր մոտ 2․5 մլրդ դրամ քիչ՝ 12 մլրդ 835 մլն 701 հազար դրամ։ Ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2020թ. հունվար-մարտին առաջին երկու խոշոր հարկատուները վերը նշված ընկերություններն են։
«Գրանդ Տոբակո»-ին հաջորդում է մեկ այլ ծխախոտ արտադրող՝ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը, որը վճարել է 5 մլրդ 378 մլն 851 հազար դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակում «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը» վճարել էր 3 մլրդ 918 մլն 983 հազար դրամ հարկեր։


4-րդ խոշոր հարկատուն «ՍիփիԷս Օիլ» ընկերությունն է, որը 2020-ի հունվար-մարտին վճարել է 4 մլրդ 341 մլն 572 հազար դրամ հարկ։ 2019-ի առաջին եռամսյակում ընկերության մուտքերը 3 մլրդ 803 մլն 507 հազար դրամ էին։ 5-յակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը»՝ 3 մլրդ 895 մլն 982 հազար դրամ հարկով: Նախորդ տարի «ՄՏՍ Հայաստանը» ոչ միայն առաջին 5-յակում, այլև առաջին 50 խոշոր հարկատուների ցանկում չկար։


«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 6-րդն է՝ 3 մլրդ 479 մլն 534 հազար դրամով, որին հաջորդում են «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 3 մլրդ 462 մլն 60 հազար դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 3 մլրդ 383 մլն 245 հազար դրամ, «Ֆլեշ» ընկերությունը՝ 3 մլրդ 179 մլն 923 հազար դրամ։ 1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Ակվիլոն թրեյդը», որը 2020թ. առաջին եռամսյակում վճարել է 2 մլրդ 972 մլն 97 հազար դրամ հարկ։


2019թ. առաջին եռամսյակի տվյալների համեմատ 2020թ. նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների տասնյակում չեն հայտնվել «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Հայկական Ատոմային էլեկտրակայան», «Մաքս պետրոլ», «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» ընկերությունները։ Նրանց փոխարեն տասնյակում տեղ են գտել «ՄՏՍ Հայաստանը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Ֆիլիպ Մորիս Արմենիան» և «Ակվիլոն թրեյդը»։

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ