Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իտալիայում մեկ օրում ռեկորդային թվով հիվանդներ են ապաքինվել կորոնավիրուսից

Իտալիայում մեկ օրում ռեկորդային թվով հիվանդներ են ապաքինվել կորոնավիրուսից
23.04.2020 | 18:28

Իտալիայում վերջին մեկ օրում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 2943 մարդ, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է համաճարակի բռնկման պահից: Ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 54 543-ի: Նախօրեին հաղորդվում էր ապաքինման 2723 դեպքի մասին: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 107 699 մարդ, որոնց թիվը վերջին մեկ օրում նվազել է 10-ով: Համաճարակի բռնկման պահից վարակվել է 187 327 մարդ, որոնցից 25 085-ը մահացել են։

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ