ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միաձուլվում են, և ստեղծվում է ԿԳՄՍՆ «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը՝ որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Ըստ հիմնավորման, «Երևանի մշակույթի պետական քոլեջը» և «Երևանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջը» իրականացնում են գրեթե միևնույն մասնագիտական ուսուցումը, և հարկերով առանձնացված լինելու հանգամանքից ելնելով՝ խաթարվում է ուսումնական հաստատությունների բնականոն գործընթացը: Երկու քոլեջներում ուսուցանվում են 6 և 9 մասնագիտություններ, որոնցից «Երգեցողություն», «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» և «Էստրադային արվեստ» մասնագիտությունները կրկնվում են և ուսուցանվում երկու ուսումնական հաստատություններում: