Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լոս Անջելես-Հայաստան. ինտերակտիվ օնլայն համերգ

Լոս Անջելես-Հայաստան. ինտերակտիվ օնլայն համերգ
23.04.2020 | 18:35

Հաշվի առնելով մեր երկրի վրա ծառացած այս դժվարագույն խնդիրը՝ «Թովմասյան բարեգործական հիմնադրամը» հանձն է առել կազմակերպել բարեգործական համահայկական աննախադեպ ինտերակտիվ օնլայն համերգային ծրագիր VR տեխնոլոգիաների միջոցով, որը ուղիղ կհեռարձակվի միառժամանակ Երևանից (Dvin Music Hall համերգային սրահից) և Լոս Անջելեսից՝ Հայաստանում և արտերկրում ապրող մեր բոլոր հայրենակիցների համար 02.05.2020, ժամը 20:20 Երևանի և 9:20 AM Լոս Անջելեսի ժամանակով: Այն արտիստները, ովքեր գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան Dvin Music Hall-ում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը (#SocialDistancing), իսկ Լոս Անջելեսի մեր հայ արտիստները համերգին կմիանան տանից՝առցանց (#StayHome): Համերգի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում կորոնավիրուսի դեմ #covid19 դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք: Տոմսերի վաճառքից հասույթի հավաքագրման ողջ ընթացքը հասանելի կլինի առցանց, և հիմնադրամը կանի հնարավոր ամեն ինչ՝ ողջ պրոցեսի թափանցիկությունն ապահովելու համար:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ