ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարվել փետրվարի 12-ի՝ «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» որոշման մեջ։ Որոշվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին հանձնարարված՝ «հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ» կետը փոխել՝ ժամկետը երկարացնելով մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը, իսկ «մինչև 2020-ի սեպտեմբերի 1-ը մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը» կետում ժամկետը երկարացնել մինչև 2021-ի հունիսի 30-ը: