Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է երկարատև պանդեմիային նախապատրաստվելու անհրաժեշտության մասին: «Մենք պանդեմիայի վերջին փուլում չենք ապրում, հիմա դեռ դրա սկզբում ենք: Ստիպված կլինենք երկար ապրել այդ վիրուսի հետ», - ասել է նա Բունդեստագում: Ըստ Մերկելի՝ իրավիճակն այժմ «խաբուսիկ» է և պետք է վարվել ծայրաստիճան զգուշությամբ, ներառյալ՝ պահպանելով սոցիալական սահմանափակումները: «Այս համաճարակը ժողովրդավարական մարտահրավեր է, քանի որ սահմանափակում է այն, ինչը մեր կյանքի իրավունքներն ու կարիքներն են», - հայտարարել է կանցլերը: