Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մհեր Գրիգորյան. Չեմ կարող կիսել պարոն Լավրովի պնդումը

Մհեր Գրիգորյան. Չեմ կարող կիսել պարոն Լավրովի պնդումը
23.04.2020 | 22:46

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Լուրերի» հարցին ի պատասխան անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Լավրովը նշել էր, որ համաձայնագրերը կնքելու ժամանակ Հայաստանի համար գազի գինը շուկայականից ցածր է եղել: Նաև գործընկերության համատեքստում հիշատակել է «Հարավկովկասյան երկաթուղում» հնարավոր չարաշահումների առիթով հարուցված քրեական գործը: «Համաձայն եմ, որ համեմատության մեջ սահմանին գազի գինն առանձին ժամանակահատվածներում եղել է շուկայականից ցածր, սակայն չեմ կարող կիսել պարոն Լավրովի այն պնդումը, որ Հայաստանի համար այն երբևէ եղել է շուկայականից 2-3 անգամ ցածր: Հարկ եմ համարում ընդգծել ևս մեկ հանգամանք՝ գազի գնի շուրջ մեր դիմումի առաջնային շարժառիթը եղել է նախևառաջ սակագնի բարձրացման ռուսական կողմի ցանկությունը, ոչ թե էներգակիրների միջազգային գների կտրուկ անկումը: Այսինքն՝ միտքը, որ մենք իրավիճակից ելնելով օգտվում ենք գների անկման հանգամանքից, այնքան էլ տեղին չէ: Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով կամ ընդհանրապես որևէ օտարերկրյա կապիտալով ընկերությունների գործունեությանը Հայաստանում, մեր Կառավարությունը գործել և գործում է տնտեսավարողների համար առավելագույն բարենպաստ պայմանների ապահովման սկզբունքով: Օտարերկրյա, այդ թվում՝ ռուսական կապիտալով ընկերությունները նախևառաջ հայաստանյան ռեզիդենտ ընկերություններ են, հանդիսանում են գործատու ու հարկատու, և մենք առնվազն ոչ պակաս շահագրգռվածություն ունենք դրանց բնականոն և արդյունավետ գործունեության համար ստեղծել և ապահովել նպաստավոր պայմաններ: Միևնույն ժամանակ, Կառավարությունը չի հանդուրժի, որ որևէ հանգամանքով պայմանավորված որևիցե ընկերություն գործի օրենքից դուրս, և այս մասով ռուսաստանյան մեր գործընկերների հետ կա փոխըմբռնում քաղաքական ամենաբարձր մակարդակով», - ասել է նա:

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ