Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գեղարքունիքում կորոնավիրուսի հետևանքով կին է մահացել

Գեղարքունիքում կորոնավիրուսի հետևանքով կին է մահացել
23.04.2020 | 22:49

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը՝ մահվան ելքով, հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։
87 տարեկան կինն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշիմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխանն է դրական եկել։
Ցավոք, ուղեկցվող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետը:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ