Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ նշելով, որ ամերիկյան զորքերն անելիք չունեն Պարսից ծոցում: Թրամփը տեղեկացրել էր, որ ինքը հրաման է տվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին ոչնչացնել իրանական բոլոր նավերը, որոնք կխանգարեն ամերիկյան նավերին:
«Ամերիկյան ուժերը ոչինչ չունեն անելու տնից 7000 մղոն հեռավորության վրա, Պարսից ծոցի մեր ափերին մեր նավաստիներին ահաբեկելով»՝ գրել է Զարիֆն իր թվիթերյան էջում: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահն ավելի լավ է զբաղվի իր զորքով, «որի շրջանում կորոնավիրուսով վարակման ավելի քան 5000 դեպք կա», այլ ոչ թե սպառնալիքներ հնչեցնի: