Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Միջերկրական ծովի հատակին գանձերով լի 12 նավ է հայտնաբերվել

Միջերկրական ծովի հատակին գանձերով լի 12 նավ է հայտնաբերվել
23.04.2020 | 22:50

Միջերկրական ծովի հատակին՝ Կիպրոսի և Լիբանանի միջև, Enigma Shipwrecks Project հետազոտական խումբը գանձերով լի 12 խորտակված նավ է հայտնաբերել, հայտնում է Cyprus Mail-ը։ Նավերը խորտակվել են 1630 թվականին:


Փորձագետների փոխանցմամբ՝ նավերի այս «գերեզմանը» հետագայում մի շարք բացահայտումների հիմք կդառնա և համաշխարհայնացման մասին դասագրքերում նոր էջեր կբացի։ Նավերում մեծ քանակությամբ արժեքավոր իրեր են հայտնաբերվել, որոնց թվում նաև չինական Մին դինաստիայի ժամանակներից մնացած ճենապակիներ։ Նշվում է, որ հայտնաբերված թանկարժեք իրերը հիմնականում 14 տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների են պատկանում։


Որոշ իրեր ժամանակավորապես Կիպրոսում են, որտեղ էլ հնագետներն իրենց հետազոտություններն են իրականացնում։

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ