Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության չարտերային չվերթով հայրենիք է վերադառնում 230 քաղաքացի՝ տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատից։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։
Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները: Հայաստան վերադարձող քաղաքացիները կգտնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում։