Հայաստանի տարածքում, ապրիլի 23-ի ժամը 18:00-ի դրությամբ, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Դժվարանցանելի է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում և «Չայնիի ոլորաններում» ձյուն է գալիս: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։