Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գուոդա Բուրոկիենեն. Այս ողբերգությունը չի մոռացվել

Գուոդա Բուրոկիենեն. Այս ողբերգությունը չի մոռացվել
23.04.2020 | 22:54

Լիտվայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի ղեկավար Գուոդա Բուրոկիենեն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ.

«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին, արդեն ավելի քան հարյուր տարի շարունակ, ողջ աշխարհի հայությունը և ամբողջ առաջադեմ հասարակությունը ոգեկոչում են տխուր մի օր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ 1915-1916-ին մոտ 1,5 մլն հայեր զանգվածային կոտորածներիի և տեղահանությունների զոհը դարձան։ Դա 20-րդ դարի ամենամեծ զանգվածային վայրագություններից էր, որն անթիվ կորուստներ պատճառեց ողջ հայ ազգին։ Այս ողբերգությունն, այնուամենայնիվ, չի մոռացվել: Լիտվան, շատ այլ երկրների պես, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մարդկությունը պետք է տեղեկացված լինի այս ողբերության մասին, որպեսզի թույլ չտա նման պատմության կրկնությունը։ Հայերը, ովքեր այս ողբերգության պատճառով սփռվեցին ողջ աշխարհով մեկ, կառուցում են ակտիվ համայնքներ, որոնք ամուր կապեր են հաստատում և վառ պահում իրենց պատմությունը։
Համավարակի դեմ գլոբալ պայքարի և սոցիալական մեկուսացման այս դժվարին պայմաններում մենք պետք է պահպանենք միություն, ցուցաբերենք միջազգային համերաշխություն և վառ պահենք մեր պատմական հիշողությունը։ Օգտվելով առիթից՝ իմ սիրելի ընկերներ, հղում եմ ամուր առողջության, հույսի և համբերության իմ մաղթանքները»,- ասված է ուղերձում։

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ