Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1596

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 1596
24.04.2020 | 15:23

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 73-ով՝ հասնելով 1596-ի, գրանցվել է մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 69-ով և հասել 728-ի, թեստավորումների ընդհանուր թիվը 16551 է:


Մահվան նոր դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ «պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»: Կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 841 մարդ, մահացել է 27-ը:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ