Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցավ 2,7 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցավ 2,7 միլիոնը
24.04.2020 | 15:25

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2,7 միլիոնը, համաճարակի զոհերի թիվը՝ 191 000-ը, 50 000-ը մահացել է ԱՄՆ-ում: Բուժվածների թիվն անցել է 750 000-ը:


Չինաստանում սահմանապահները հրազենային վնասվածք են հասցրել սահմանը հատել ցանկացող Հյուսիսային Կորեայի բնակչին: Ավելի ուշ պարզվել է, որ նա կորոնավիրուս ունի, և սա առաջին ապացույցն է, որ Հյուսիսային Կորեայում ևս կորոնավիրուս կա:
Համաճարակի հետևանքով տուժած եվրոպական երկրներում մահացությունը նվազում է: Այն երկրներում, որտեղ համաճարակը համեմատաբար ծանր հետևանքներ չի ունեցել, սահմանափակումներն աստիճանաբար մեղմացվում են: Չեխիայում համապետական կարանտինն այլևս չի գործում, այժմ քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել երկրով և ճամփորդել արտերկիր՝ վերադառնալուց հետո երկշաբաթյա կարանտին պահելու պայմանով, թույլատրվում է հավաքվել 10-հոգանոց խմբերով, արագացվել է այլ սահմանափակումների մեղմացման ժամանակացույցը: Նմանատիպ քայլեր են ձեռնարկվում Ավստրիայում, Գերմանիայում և Սլովակիայում:


Եվրամիության ղեկավարներն այժմ ավելի շատ մտահոգված են տնտեսական ճգնաժամի հաղթահարմամբ. օնլայն գագաթաժողովում որոշվել է ստեղծել 1 տրիլիոն եվրո օգնության ֆոնդ:
Ռուսաստանում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի թիվը նվազում է, բայց հոսպիտալացվածների թիվն աճում է: Կառավարությունն առաջարկում է կարանտին սահմանել բոլոր գիշերօթիկ հաստատություններում ու ծերանոցներում:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ