Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵԱՏՄ երկրները համաձայնության չեն եկել գազի մատակարարման սակագնի շուրջ

ԵԱՏՄ երկրները համաձայնության չեն եկել գազի մատակարարման սակագնի շուրջ
24.04.2020 | 15:26

Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստում, որը տեղի է ունեցել ապրիլի 23-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, քննարկվել են մինչև 2025-ը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծի չհամաձայնեցված հարցերը՝ հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:


Երեք հարցի վերաբերյալ միջկառավարական խորհուրդն ընդունել է ապրիլի 20-ին և 22-ին ԵՏՀ խորհրդի անդամների մշակած ձևակերպումները: ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայում գազի մատակարարման սակագնի հարցը լուծվելու է միության պետությունների ղեկավարների մակարդակով: «Կողմերը պայմանավորվել են երեք շատ հակասական, բարդ հարցերի շուրջ: Առաջինն ավտոմոբիլային միջազգային ճանապարհային փոխադրումների ազատականացումն է: Երկրորդը՝ տնտեսական զարգացմանն ուղղված նպատակային օգնության համար ճկուն մեխանիզմների մշակումը: Հարցերի երրորդ խումբն առողջապահության ոլորտում համագործակցության մասին է: Մի շարք դիտարկումներ են արվել նաև միության գազի ընդհանուր շուկայում գազի մատակարարման սակագնի ձևավորման վերաբերյալ: Ցավոք, ոչ մի համաձայնեցված որոշում կամ ձևակերպում չի մշակվել», - նշել է է ԵՏՀ Խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:


Միջկառավարական խորհրդի անդամները բարձրաձայնել են իրենց դիրքորոշումն այս հարցի շուրջ, որից հետո որոշվել է ներկայացնել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին: Նախատեսվում է, որ մայիսի 19-ի նիստում միության պետությունների ղեկավարները կհաստատեն մինչև 2025-ը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է հուլիսին՝ Մինսկում:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ