Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հակոբ Արշակյան. Ուղարկեք Ձեր անունը և ազգանունը 1915 կարճ համարին և միացեք հիշատակի և խոնարհումի համահայկական արարողությանը

Հակոբ Արշակյան. Ուղարկեք Ձեր անունը և ազգանունը 1915 կարճ համարին և միացեք հիշատակի և խոնարհումի համահայկական արարողությանը
24.04.2020 | 15:32

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանից ուղարկեք Ձեր անունը և ազգանունը 1915 կարճ համարին և միացեք հիշատակի և խոնարհումի համահայկական արարողությանը։ Ապրիլի 24-ին Ձեր անունը կարտացոլվի անմեղ զոհերի հուշահամալիրի սյուներին և Ձեր անունից ծաղիկներ կխոնարհվեն Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։
Արտասահմանից հաղորդագրություն ուղարկելու համար անհրաժեշտ է օգտագործել +37433191500 հեռախոսահամարը։
֊ Հաղորդագրության համար հնարավորինս գրեք հայատառ
֊ Ուղարկեք միայն անուն և ազգանուն
֊ Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանա
֊ Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն ազգանուն
֊ Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկելը առավելագույնը 5 հաղորդագրություն»:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ