ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում գրանցված է ցեղասպանությունը վերապրած 3 քաղաքացի: Նրանք են Օվսաննա Միրխանյանը (1915 թվականի ծնված) և Մարի Կիրակոսյանը (1908 թականի ծնված), Եպրաքսի Գեւորգյանը (1914 թվականի ծնված): Նախկին Օսմանյան կայսրության տարածքում մինչև 1915 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածները, բացի իրենց կենսաթոշակից, պետության կողմից ստանում են նաև հավելավճար իրենց կենսաթոշակի 50 տոկոսի չափով և 100000 դրամ որպես Ցեղասպանությունը վերապրած: 2013-ին Հայաստանում բնակվում էր վերապրած 40 անձ: